Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է հրաժարական տալու մասին այն բանից հետո, երբ իր պաշտոնն առաջարկվել է ադրբեջանամետ խորհրդարանական Ավիգդոր Լիբերմանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այսօր առավոտյան ես վարչապետին հայտնեցի, որ նրա վերջին գործողությունների պատճառով և հաշվի առնելով նրա հանդեպ վստահության բացակայությունը՝ ես հրաժարական եմ տալիս կառավարությունից և Կնեսետից և անորոշ ժամանակով հեռանում քաղաքականությունից»,- ասվում է նրա հայտարարության մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարի պորտֆելը խոստացել է Լիբերմանին՝ իշխող կոալիցիային նրա «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության միանալու դիմաց: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Յաալոնին կարող էր առաջարկվել ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: