Հրաշալի պատկերներ Մարսի «Մարիներ »մեծ կիրճից
https://parstoday.ir/hy/news/world-i178078-Հրաշալի_պատկերներ_Մարսի_Մարիներ_մեծ_կիրճից
Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express տիեզերանավը հրապարակել է Մարսի վրա գտնվող «Մարիներ» հովտի հրաշալի տեսարանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2022 12:36 Asia/Tehran

Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express տիեզերանավը հրապարակել է Մարսի վրա գտնվող «Մարիներ» հովտի հրաշալի տեսարանները:

Մարիների հովիտը, որը հայտնաբերվել է ավելի քան կես դար առաջ, ձգվում է Մարսի շրջագծի մոտ մեկ քառորդով:

Մարիներ կիրճը, որն ունի ավելի քան չորս հազար կիլոմետր երկարություն և 200 կիլոմետր լայնություն, Արեգակնային համակարգի մոլորակների ամենամեծ ձորն է։

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հրապարակած լուսանկարներն արվել են Mars Express տիեզերանավի բարձր ճշգրտությամբ տեսախցիկով և ցույց են տալիս այս խորը կիրճի մանրամասները:

Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express տիեզերանավը, որը պտտվում է Կարմիր մոլորակի շուրջ 2003 թվականից ի վեր, իր նոր առաքելությունը կենտրոնացրել է Մարիներ հովտից արևմուտք գտնվող երկու  «Լուս կասմա» և «Տիտոնիում կասմա» խառնարանների վրա: