Լիբանանում բռնել են իսրայելական լրտես-թռչնի
Հունվար 30, 2016 10:40 Asia/Tehran
Արգելոցից փախչելուց հետո Լիբանանում բռնված իսրայելական անգղին, որը կասկածվում էր լրտեսության մեջ, բաց են թողել:
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի բնության պաշտպանության գործակալությանը:
Փետրավոր գիշատիչն արգելոցից փախել է 3 օր առաջ և հատել իսրայելա-լիբանանյան սահմանը: Թռչնին բռնել են լիբանանյան սահմանամերձ Բինթ-Ջուբայլ քաղաքի բնակիչները:
Անգղի թևին հայտնաբերելով Թել Ավիվի համալսարանի նշանով GPS թրեքերը՝ տեղի բնակիչները համարել են, որ թռչունն ուղարկված է լրտեսության նպատակով: Նրանք անգղին սյունից են կապել: Իսրայելը միջադեպի մասին իմացել է տեղական թերթերից:
Նշվում է, որ անգղին բաց են թողնել, երբ պարզ է դարձել, որ այն Իսրայելի համար չի լրտեսում:
Պիտակ