Բրիտանիայում տրանսպորտի ոլորտի հազարավոր աշխատողներ գործադուլ են հայտարարել
Օգոստոս 01, 2022 08:54 Asia/Tehran
Բրիտանիայի երկաթուղու 5000 աշխատողներ կրկին գործադուլ են հայտարարել պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Ըստ Reuters-ի՝ 5000 հոգանոց այս բնակչությունը ներառում է երկրի երկաթուղու աշխատողների գրեթե մեկ քառորդը, և վերջին 40 տարում գրանցված գնաճի ամենաբարձր ցուցանիշի ազդեցության տակ նրանք պահանջում են ավելի բարձր աշխատավարձեր։
Սա երկրորդ գործադուլն է վերջին շաբաթվա ընթացքում՝ 40 հազար բրիտանացի աշխատողների համազգային գործադուլից հետո։
Արդյունքում դադարեցվել են մարդատար գնացքների բոլոր ծառայությունները, իսկ Լոնդոնի միջքաղաքային երկաթուղային գծերը ստիպված են եղել դադարեցնել ուղևորների սպասարկումը։
Պիտակ