Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i178584-Չինաստանը_զորավարժություններ_է_սկսել_Թայվանի_մոտ
Մեկնարկել են Թայվան կղզու մոտ Չինաստանի մեծ զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 12:14 Asia/Tehran
  • Չինաստանը զորավարժություններ է  սկսել Թայվանի մոտ

Մեկնարկել են Թայվան կղզու մոտ Չինաստանի մեծ զորավարժությունները։

Զորավարժությունները սկսել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած  19-ժամյա ուղևորությունից մեկ օր անց։

Պեկինը, որը Թայվանը համարում է Չինաստանի անբաժանելի մասը, միշտ դատապարտել է արևմտյան պաշտոնյաների միջամտությունն ու այցն այս կղզի և ասում է, որ այդ գործողությունները խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը։

Չինաստանի պետական ​​CCTV հեռուստատեսությունը հայտարարել է. «Այսօրվանից մինչև օգոստոսի 7-ը Չինաստանի ազատագրական բանակը կարևոր ռազմական զորավարժություններ է անցկացնում Թայվան կղզու մերձակա վեց շրջաններում, և այդ ընթացքում ոչ մի նավ կամ ինքնաթիռ չպետք է մտնի համապատասխան ծովային և օդային տարածքներ»։

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Զինված ուժերը կշարունակեն աշխատել սովորականի ռեժիմով և կվերահսկեն կղզու շրջակա տարածքը»։