ԱՍԵԱՆ-ը նախազգուշացնում է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության աճի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i178604-ԱՍԵԱՆ_ը_նախազգուշացնում_է_Չինաստանի_և_Թայվանի_միջև_լարվածության_աճի_մասին
ԱՍԵԱՆ-ը նախազգուշացրել է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության սրման վտանգավոր հետևանքների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 13:27 Asia/Tehran
  • ԱՍԵԱՆ-ը նախազգուշացնում է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության աճի մասին

ԱՍԵԱՆ-ը նախազգուշացրել է Չինաստանի և Թայվանի միջև լարվածության սրման վտանգավոր հետևանքների մասին։

 Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Չինաստանի զորավարժություններին զուգահեռ հինգշաբթի օրը ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարները  կողմերին զսպվածության կոչ են արել և զգուշացրել, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել անսահմանափակ հակամարտությունների։

Կամբոջայում հավաքված ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների արտգործնախարարները նախազգուշացրել են ցանկացած սադրիչ գործողությունների կապակցությամբ  և հայտարարել.«Այս իրավիճակը տարածաշրջանում կարող է հանգեցնել անկայունության՝ սխալ հաշվարկների և վտանգավոր հակամարտությունների և գերտերությունների միջև կռիվների և անկանխատեսելի հետևանքների»:

Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո Չինաստանի կառավարությունը լայնածավալ զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ։