Բլինքենը և Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i178610-Բլինքենը_և_Չավուշօղլուն_հեռախոսազրույցում_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղի_հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2022 13:50 Asia/Tehran
  • Բլինքենը և Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը, որոնք հանգեցրել են Սև ծովից ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակի արտահանմանը։

Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմանի գործընթացում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։ 

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի ներդաշնակ ու միասնական գործունեության հնարավորությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և էսակալացիայի սպառնալիքի համատեքստում։

araratnews.am/