Հունվար 30, 2016 14:42 Asia/Tehran
  • Ղրղզստանի դպրոցներում կրոնագիտություն կուսուցանեն՝ ծայրահեղականության դեմ պայքարի համար

Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի նպատակով Ղրղզստանի միջնակարգ դպրոցներում կրոնագիտության դասավանդման ծրագիր կմշակվի, հայտնել է կրոնի հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Բորումուհամեդ Էսենովը, փոխանցում է gazeta.ru-ն։

«Դպրոցականները գիտելիքներ կստանան կրոնի հիմունքների վերաբերյալ, այդ թվում՝ իսլամի, ինչը, արդյունքում, պետք է օգնի երիտասարդության շրջանում ծայրահեղականության դեմ պայքարին»,- նշել է պաշտոնյան։

Նա նաև կոչ է արել մոնիթորինգի ենթարկել այն երիտասարդներին, որոնք մեկնում են արտասահմանյան կրոնական բուհեր՝ հավելելով, որ վերադառնալուց հետո նրանք դառնում են ծայրահեղական կրոնական կազմակերպությունների համար անդամներ հավաքագրողներ։

Պիտակ