Կործանումից րոպեներ առաջ A320 օդանավում գործարկվել են ծխի դետեկտորները
https://parstoday.ir/hy/news/world-i17974-Կործանումից_րոպեներ_առաջ_a320_օդանավում_գործարկվել_են_ծխի_դետեկտորները
Կործանումից րոպեներ առաջ EgyptAir ավիաընկերության A320 օդանավում գործարկվել են ծխի դետեկտորները, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2016 12:00 Asia/Tehran
  • Կործանումից րոպեներ առաջ A320 օդանավում գործարկվել են ծխի դետեկտորները

Կործանումից րոպեներ առաջ EgyptAir ավիաընկերության A320 օդանավում գործարկվել են ծխի դետեկտորները, հաղորդում է BBC-ն:

Մասնագետները չեն բացառում, որ աղետը եղել է ոչ թե ահաբեկչության կամ օդաչուների խցիկում միջադեպի, այլ հրդեհի հետեւանքով:

Միջերկրական ծովում շարունակվում են A320 օդանավի բեկորների որոնման եւ դուրսբերման աշխատանքները: Արդեն հայտնաբերվել են ուղեւորների անձնական իրերը, ինչպես նաեւ մարմինների մնացորդներ:

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ օդանավի կործանման հետեւանքով 66 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են մի շարք երկրների ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը:

Եգիպտոսի իշխանություններն ԱՄՆ-ից օգնություն են խնդրել А320-ի կործանման հանգամանքները հետաքննելու հարցում:

galatv.am

21/5/2016