Էրդողան. Իրաքում տեղի ունեցող անկարգությունների ետնաբեմում ԱՄՆ-ն է
(last modified Fri, 19 Aug 2022 13:30:02 GMT )
Օգոստոս 19, 2022 18:00 Asia/Tehran
  • Էրդողան. Իրաքում տեղի ունեցող անկարգությունների ետնաբեմում  ԱՄՆ-ն է

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ​​կանգնած է Իրաքում անկարգությունների ետնաբեմում և աջակցում է Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին։

Ուրբաթ օրն Ուկրաինայից վերադառնալուց հետո  լրագրողների հետ ճեպազրույցում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Իրաքում տեղի ունեցող անկարգությունների հետևում ցավոք կանգնած է ԱՄՆ-ն: Ամերիկացիները դեռ  սնուցում են են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին»:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիական տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և միայն երկրի հյուսիսում պայքարում է  ահաբեկչության դեմ: Նա նշել.է, որ Անկարան Ռուսաստանի հետ կքննարկի Սիրիայում իրականացվելիք բոլոր քայլերը: 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջին օրերին մի քանի անգամ խոսել է Սիրիայում խաղաղության և կայունության մասին, մինչդեռ լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան  այդ երկրում հարձակում է  նախապատրաստում: