Զախարովայի արձագանքը ռուս հայտնի փիլիսոփա- տեսաբանի մեքենայի պայթյունին
https://parstoday.ir/hy/news/world-i180024-Զախարովայի_արձագանքը_ռուս_հայտնի_փիլիսոփա_տեսաբանի_մեքենայի_պայթյունին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով ռուս հայտնի փիլիսոփա և տեսաբան Ալեքսանդր Դուգինի մեքենայի պայթյունին, որի հետևանքով իր փոխարեն մահացել է նրա դուստրը, հայտարարել է, որ եթե ապացուցվի Ուկրաինայի մասնակցությունը Դարիա Դուգինայի սպանության մեջ, Ուկրաինայի կառավարությունը կմեղադրվի ահաբեկչական գործողության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 13:47 Asia/Tehran

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով ռուս հայտնի փիլիսոփա և տեսաբան Ալեքսանդր Դուգինի մեքենայի պայթյունին, որի հետևանքով իր փոխարեն մահացել է նրա դուստրը, հայտարարել է, որ եթե ապացուցվի Ուկրաինայի մասնակցությունը Դարիա Դուգինայի սպանության մեջ, Ուկրաինայի կառավարությունը կմեղադրվի ահաբեկչական գործողության մեջ:

Ռուս հայտնի փիլիսոփա և տեսաբան Ալեքսանդր Դուգինի մեքենան պայթել է Մոսկվայի մայրուղիներից մեկում: Պայթյունի հետևանքով մահացել է Ալեքսանդր Դուգինի դուստրը՝ Դարիան, ով մեքենայի միակ ուղևորն էր։

Հայտնի փիլիսոփա և տեսաբան Ալեքսանդր Դուգինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականներից է: