Թուրքիայում ընդդիմությունը միավորվել է՝ Էրդողանին հեռացնելու համար
(last modified Mon, 22 Aug 2022 12:41:42 GMT )
Օգոստոս 22, 2022 17:11 Asia/Tehran
  • Թուրքիայում ընդդիմությունը միավորվել է՝ Էրդողանին հեռացնելու համար

Թուրքիայի կառավարության վեց ընդդիմադիր կուսակցություններ համաձայնել են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ներկայացնել ընդդեմ Էրդողանի։

Այս կուսակցությունների ղեկավարները վեցժամյա հանդիպմանը մասնակցելուց հետո հայտարարություն են տարածել, ըստ որի՝ շարունակվում են խորհրդակցությունները միասնական թեկնածու ներկայացնելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ պաշտոնապես հայտարարել է 2023 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Բայց անցկացված հարցումների համաձայն՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուն հաղթելու մեծ հույսեր չի կարող ունենալ:

Լիրայի արժեքի կտրուկ անկումը և դրան հաջորդած աղքատության ու գործազրկության աճը ազդել են Թուրքիայի քաղաքացիների կյանքի վրա, իսկ աննախադեպ տնտեսական ճգնաժամը լուծելու հարցում կառավարության ձախողումները մեծապես նվազեցրել են Էրդողանի ժողովրդականությունը։