ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i180146-ՌԴ_ԱԳ_նախարարը_քննադատել_է_ԱՄՆ_քաղաքականությունը
ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2022 13:01 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը

ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը։

RT-ի հողարդմամբ՝ Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը, ասել է, որ համաշխարհային զարգացումները բարդացել են՝ միաբևեռ աշխարհ ստեղծելու ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների պատճառով:

Հանդիպմանը Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցությունը։

Սերգեյ Լավրովն ու Ֆեյսալ Մեղդադը քննարկել են 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ հանդիպման արդյունքները, Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքը, ինչպես նաև Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունների հեռանկարները։