ՌԴ ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը
ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը։
RT-ի հողարդմամբ՝ Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, քննադատելով ԱՄՆ-ի քաղաքականությունը, ասել է, որ համաշխարհային զարգացումները բարդացել են՝ միաբևեռ աշխարհ ստեղծելու ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների պատճառով:
Հանդիպմանը Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերում համագործակցությունը։
Սերգեյ Լավրովն ու Ֆեյսալ Մեղդադը քննարկել են 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ հանդիպման արդյունքները, Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքը, ինչպես նաև Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունների հեռանկարները։