Տոկաեւը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ
(last modified Wed, 24 Aug 2022 16:04:47 GMT )
Օգոստոս 24, 2022 20:34 Asia/Tehran
  • Տոկաեւը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Բաքու կատարած այցի ընթացքում չափազանց կասկածելի հայտարարություններ է արել։

Այսօր Տոկաեւն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է հանձնել «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» բարձրագույն շքանշանը, փոխանցում է ԱՊԱ-ն։

Ղազախստանի նախագահն ասել է. «Այսօր մեծ հաճույքով պաշտոնական այցով գտնվում եմ ձեր երկրում։ Սահմանափակ թվով շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իմ այցի ծրագրում ներառված է նաեւ Ձեզ Ղազախստանի Հանրապետության բարձրագույն «Ալթին Կիրան»՝ «Ոսկե արծիվ» շքանշանով պարգեւատրելու արարողությունը։ Ղազախստանում ձեզ ճանաչում են, պատվում եւ հարգում են՝ որպես ականավոր պետական ​​գործիչ, մարդ, ով Ադրբեջանին տարավ դեպի պատմական Հաղթանակ եւ տարածքային ամբողջականության վերականգնում` Անվտանգության խորհրդի բանաձեւերին լիովին համապատասխան»:

Թեեւ Տոկաեւի հայտարարության՝ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացրած տարբերակում Հայաստանն ուղիղ կերպով չի հիշատակվում, սակայն ակնհայտ է, որ խոսքը 44-օրյա պատերազմի մասին է։ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի նախագահի նման հայտարարությունը չափազանց երկիմաստ է թվում եւ որոշակի մտորումների է առիթ է տալիս։

news.am