Էրդողան. Հունաստանը ՆԱՏՕ-ում որևէ արժեք չունի
https://parstoday.ir/hy/news/world-i181028-Էրդողան._Հունաստանը_ՆԱՏՕ_ում_որևէ_արժեք_չունի
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները բացասաբար չեն ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 03, 2022 08:34 Asia/Tehran
  • Էրդողան. Հունաստանը ՆԱՏՕ-ում որևէ արժեք չունի

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները բացասաբար չեն ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «ՆԱՏՕ-ի հրամանատարության  օգոստոսի 30-ի ուղերձի հեռացումը չի ազդի Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, և դաշինքի գոյությունն առանց Թուրքիայի հնարավոր չէ պատկերացնել»։

Երեք օր առաջ  ՆԱՏՕ ցամաքային զորքերի հրամանատարությունը Twitter-ում թուրքերեն հաղորդագրություն էր հրապարակել օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի բանակի օրվա կապակցությամբ և ժամեր անց հանել այն ՝Հունաստանի բողոքի պատճառով։

1922 թվականի օգոստոսի 30-ին թուրք-հունական պատերազմն ավարտվեց հունական զորքերի պարտությամբ: Դրանից հետո ամեն տարի այդ օրը  Թուրքիայում նշվում է Հաղթանակի օրը,  սակայն Հունաստանը դեմ է այս օրը նշելուն: