Իրան. ԱՄՆ-ն անտեղի խնդիրներ հարուցելով, բարձրացնում է էներգակիրների համաշխարհային գինը
Իրանի միջուկային բանակցող խմբի խորհրդականն ասել է.«Իրանի հետ միջուկային բանակցություններում մի քանի անորոշ բառերի հետ կապված անտեղի խնդիրներ հարուցելով, ԱՄՆ-ն բարձրացնում է էներգակիրների համաշխարհային գինը»:
Էներգակիրների գնի ավելացման հարցում ԱՄՆ-ի պահվածքի մասին Մուհամեդ Մարանդին Twitter-ում գրել է. «Արևմուտքը որպես զենք է օգտագործում ճնշող պատժամիջոցները, մինչդեռ Իրանը նորմալ հարաբերություններ է փնտրում բոլոր օրինական և ոչ թշնամի կառավարությունների հետ»։
Մարանդին հավելել է, որ Իրանը երբեք նավթը կամ գազը որպես ճնշման լծակ չի օգտագործել։
Ավելի վաղ Եվրամիության համակարգողին ուղղված Իրանի պատասխանի մասին Մարանդին գրել էր. «Որպեսզի ստորագրվի Իրանի նկատմամբ ճնշող պատժամիջոցները չեղարկելու համաձայնագիրը (ինչը կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում), չպետք է լինի որևէ երկիմաստություն, որը հետագայում կարող է օգտագործվել համաձայնությանը վնաս հասցնելու համար»: