Էվերեստը նվաճած լեռնագնացները վայրէջքի ժամանակ զոհվել են
https://parstoday.ir/hy/news/world-i18136-Էվերեստը_նվաճած_լեռնագնացները_վայրէջքի_ժամանակ_զոհվել_են
Էվերեստը նվաճած երկու լեռնագնացներ վայրէջքի ժամանակ զոհվել են բարձրության հիվանդության պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2016 16:34 Asia/Tehran
  • Էվերեստը նվաճած լեռնագնացները վայրէջքի ժամանակ զոհվել են

Էվերեստը նվաճած երկու լեռնագնացներ վայրէջքի ժամանակ զոհվել են բարձրության հիվանդության պատճառով:

Ըստ Lenta-ի, 35-ամյա Էրիկ Առնոլդի մոտ բավականաչափ թթվածին է եղել, բայց նա սկսել է բողոքել թուլությունից: Նա մահացել է մայիսի 20-ի երեկոյան՝ չկարողանալով հասնել ավելի անվտանգ բարձրության: Այս մասին հաղորդել է վերելքը կազմակերպած նեպալական Summit Treks տուրգործակալությունը:

Մի քանի ժամ անց մահացել է նաեւ ավստրալուհի Մարիա Ստրիդոմը, որի մոտ նույնպես բարձրության հիվանդության նախանշաններ են նկատվել:

Առայժմ հայտնի չէ, թե լեռնագնացների մարմինները երբ կիջեցնեն Էվերեստից: