ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/world-i182206-ՀԱՊԿ_ը_ուշադիր_հետևում_է_ղրղզա_տաջիկական_սահմանին_տիրող_իրավիճակին
ՀԱՊԿ քարտուղարությունը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին։ Նման տեղեկություն է հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2022 12:28 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին

ՀԱՊԿ քարտուղարությունը ուշադիր հետևում է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակին։ Նման տեղեկություն է հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգություն և տագնապ են առաջացնում 2022թ.սեպտեմբերի 14-16-ին ղրղզա-տաջիկական սահմանին սպառազինության կիրառմամբ տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով երկու կողմից զոհեր և վիրավորներ կան, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,-լրագրողներին ասել է Զայնետդինովը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ–ը ողջունում է հրադադարը կողմերի միջև և սկսված բանակցությունները:

«Վստահ ենք, որ կգտնվեն փոխընդունելի ուղիներ, որպեսզի կարգավորվի սահմանային այս բարդ հարցը, թուլանա լարվածությունը։ Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ»,–ասել են ՀԱՊԿ–ից։

ՀԱՊԿ քարտուղարությունում հույս ունեն, որ զինադադարը կլինի երկարաժամկետ։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին մասշտաբային բախումները սկսվել են սեպտեմբերի 16-ի առավոտյան: Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծությունների մեջ, այդ թվում ՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ։

araratnews.am