Բողոքի ցույց՝ Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i182248-Բողոքի_ցույց_Լոնդոնում_Սաուդյան_Արաբիայի_դեսպանատան_դիմաց
Մի քանի տասնյակ իրավապաշտպաններ և սաուդյան ռեժիմի ընդդիմադիրներ, շաբաթ օրը բողոքի ցույց են կազմակերպել Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց՝ ի նշան բողոքի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի Լոնդոն կատարած այցի դեմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2022 08:43 Asia/Tehran
  • Բողոքի ցույց՝ Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց

Մի քանի տասնյակ իրավապաշտպաններ և սաուդյան ռեժիմի ընդդիմադիրներ, շաբաթ օրը բողոքի ցույց են կազմակերպել Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց՝ ի նշան բողոքի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի Լոնդոն կատարած այցի դեմ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները կրել են Ալե Սաուդի ռեժիմի ոճրագործությաունները պատկերող լուսանկարներ, և «Արդարություն Խաշողջիի համար», «Բոյկոտեք մարդասպաններին», «Դուրս եկեք Եմենից» և  «Ազատեք քաղաքացիական ակտիվիստներին» գրություններով ապստառներ:

Ցուցարարները կոչ են արել տապալել Ալե Սաուդի ռեժիմը և հնչեցրել են «Մահ Ալե Սաուդին», «Մահ Բին Սալմանին» և «Ասա ճշմարտությունը Խաշողջիի ճակատագրի մասին» կարգախոսները։

Մուհամմեդ բեն Սալմանը մեկնել է Բրիտանիա՝ մասնակցելու թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը։

Երկուշաբթի օրը Վեսթմինսթերյան աբբայության եկեղեցում, որոշ երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի կունենա թագուհու հոգեհանգստի արարողությունը: