Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i182664-Լավրովը_Գուտերեշի_հետ_քննարկել_է_պարենային_գործարքի_ամբողջական_կատարման_հարցը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պարենային գործարքի իրականացումը, հաստատվել է դրա ամբողջական կատարման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 16:11 Asia/Tehran
  • Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պարենային գործարքի իրականացումը, հաստատվել է դրա ամբողջական կատարման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Առարկայական քննարկվել է Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական պարենի արտահանման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի անարգել արտահանման վերաբերյալ ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը հաստատել են դրանց փաթեթային բնույթի ապահովման և ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,-ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Լավրովը և Գուտերեշը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի փոխգործակցությունը, կազմակերպության և նրա քարտուղարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնությունները:

«Հաստատվել է փոխադարձ հավատարմությունը համաշխարհային կազմակերպության կենտրոնական համակարգող դերի պահպանմանը, որի գործունեությունը պետք է խստորեն հենվի նրա կանոնադրական նպատակների և սկզբունքների վրա, ներառյալ բոլոր անդամ պետությունների ինքնիշխան հավասարությունը»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում` արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:

Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:

armeniasputnik.am