Մամուլի տեսություն 23-05-2016
ԱՄՆ ոստիկանությունը բռնություն է կիրառում այդ երկրի քաղաքացիների նկատմամբ:
«Ռեսալաթ» օրաթերթ
ԱՄՆ ոստիկանությունը բռնություն է կիրառում այդ երկրի քաղաքացիների նկատմամբ
ԱՄՆ քաղաքացիների , նույնիսկ հանցագործությունների մեջ կասկածյալների նկատմամբ այդ երկրի ոստիկանության կիրառած բռնությունը , մտահոգություններ է հարուցել այդ երկրում :
«Ռեսալաթ» օրաթերթն իր երկուշաբթի օրվա համարի վերլուծական հոդվածում գրել է .-«Ոստիկանության կողմից բռնությունն արմատավորվել է այդ երկրում : Բռնություններից տուժած քաղաքացիների թիվը գնալով մեծանում է , իսկ դա այն դեպքում , երբ FBI-ը տեղեկացնում է ոստիկանության դեմ շարժում ձևավորվելու մասին» :
«ԱՄՆ ոստիկանության կողմից բռնության կիրառման հետևանքով , հանցագործ խմբերն առավել ագրեսիվ քայլերի են դիմել : Այստեղ շարքային քաղաքացիները կամ զինված հանցագործների զոհ են դառնում , կամ տուժում են ոստիկանների հարձակումներից».-գրել է օրաթերթը :
ԱՄՆ ոստիկանության նախկին սպա ՝ Մայքել Վուդը , ով այսօր միացել է ոստիկանության կազմում բարեփոխումների պաշտպանների շարքերին , ասել է .-«Ոստիկանության կողմից ավելի մեղմ ու արդար վերաբերմունքը կարող է նպաստել հանցագործությունների թվի կտրուկ կրճատմանը» :
Զգուշացնելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանության սպաների կոպիտ վերաբերմունքի հետևանքների կապակցությամբ , Վուդը նշել է , որ այս դեպքում քաղաքացիները նույնիսկ համագործակցելու են ոստիկանների հետ :
Ամեն դեպքում , կոպիտ և օրինազանց ոստիկաններից ԱՄՆ հանրության փրկություն համար պահանջվում է մեդիա-զգայնություններից վեր քայլեր ձեռնարկել:
«Էըթեմադ» օրաթերթ
Իրանը և ասիական նորահայտ տնտեսությունները
Տնտեսական հարցերի փորձագետի խոսքերով , Ասիական երկրների ղեկավարների Թեհրան կատարվող այցելությունները խթանելու են մայրցամաքի նորահայտ տնտեսությունների հետ Իրանի հարաբերությունների զարգացումը :
«Էըթեմադ» օրաթերթում , Ալիռեզա Սոլթանին ասել է , որ ասիական նոր տնտեսությունների ղեկավար այրերի Իրան կատարվող այցելությունները կարող են օգնել մեր երկրին վերադառնալ նախաշրջափակումային իրավիճակին : Նրա խոսքերով , Իրանի և արևմուտքի միջև կայացած միջուկային համաձայնությունը , դեպի համաշխարհային տնտեսության դաշտ նոր դռներ է բացել Իրանի համար :
Անդրադառնալով համաշխարհային տնտեսության հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով Թեհրանի վարած ռազմավարությանն ու ծրագրերին , Սոլթանին նշել է , որ այս ծրագրերն ազդելու են Իրանի նոր հարաբերությունների տնտեսական ձեռքբերումների վրա :
Սոլեյմանին կարևորել է ներքին ու միջազգային պայմաններին համապատասխան Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների վերաբնութագրումը : Նրա խոսքերով , ասիական նորահայտ ուժերի , այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը , որոնք ունեն նաև աշխարհագրական հատուկ դիրք , նպաստելու է այդ նպատակների իրականացմանը :
galatv.am
«Անհնար է օդանավերի լիարժեք զննություն իրականացնել». փորձագետ
Հայտնի փորձագետ Ռոնան Յուբերը EgyptAir ավիաընկերությանը պատկանող օդանավի կործանման հետ կապված մեկնաբանություններ է տվել Le Temps հանդեսին:
Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է օդանավը հանկարծակի անհետացել ռադարներից եւ աղետի ինչ վարկածներ կան, Յուբերը նշել է. «Կա հնարավոր մի քանի սցենար՝ պայթուցիկ սարքի դետոնացիա, օդաչուների խցիկի ապահերմետիզացում, օդանավում ճեղքի առաջացում: Խցիկի ապահերմետիզացման դեպքում ինքնաթիռն անմիջապես պայթում է: Տվյալ դեպքում խոսքը գնում է 2003թ.-ի արտադրության օդանավի մասին. այն հին չէ, սակայն կարող է նման բան տեղի ունենալ: Վերջապես, առկա է նաեւ հրթիռով խոցման հիպոթեզը, ինչն այդ տարածաշրջանում հնարավոր :»
Իսկ ի՞նչ ստուգումներ են կատարվում օդանավում թռիչքից առաջ. այդ հարցին փորձագետը պատասխանել է. «Եթե անկեղծ ասեմ, ապա օդանավերի լիարժեք զննությամբ զբաղվելն անհնար է: Հաշվի է առնվում այն, որ օդանավակայանում արդեն անվտանգության բոլոր միջոցառումներն իրականացվում են, զննության են ենթարկվում բոլոր մարդիկ՝ աշխատակազմը, հավաքարարները, անվտանգության ծառայության աշխատակիցները եւ այլն: Ստուգվում է ամբողջ ուղեբեռը: Ես անձամբ աշխատում եմ Ժնեւի օդանավակայանում եւ չեմ կարող մինչեւ օդանավ հասնել դանակով կամ հրազենով: Եթե ռումբը տեղափոխվում է օդանավ, նշանակում է, որ ինչ-որ մեկը դա թույլ է տվել» :Յուբերի կարծիքով, առաջացած խնդիրների մասին օդանավի անձնակազմը հաղորդում է անմիջապես, եւ եթե դա չի արվել, նշանակում է աղետը տեղի է ունեցել ակնթարթորեն:
Աղբյուր՝ Le Temps
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
hayeli.am
Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ «մեկ մարդու պետություն» ստեղծելու ճանապարհին է.Շուլց
Deutsche Welle-ն գրում է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը քննադատել է Անկարայի գործողությունները։
« Թուրքիայում «եվրոպական արժեքներից կտրուկ հեռացում» է նկատվում:Կանցլերը, ինչպես նաև եվրոպական այլ կառավարությունների ղեկավարները պետք է թուրք նախագահին հստակ ասեն, որ նրա քաղաքականությունը չի համապատասխանում եվրոպական հիմնարար արժեքներին և որ նման կերպով նա չի նպաստում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ այն փաստացի անհնարին դարձնելով»,-հայտարարել է Շուլցը։
Երկուշաբթի նախատեսվում է Մերկելի հանդիպումն Էրդողանի հետ, որի ընթացքում փորձելու են ելքեր գտնել ԵՄ-ի ու Թուրքիայի միջև փախստականների մասին ձգձգված հարցի համար։
Դրա հետ միաժամանակ, Մերկելը հնարավոր է անդրադառնա թուրք պատգամավորների մոտ մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշմանը։ Փորձագետների համոզմամբ՝ դա առաջին հերթին կառնչվի քուրդ գործիչներին։
Եվրախորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ տեղի է ունենում «աննախադեպ քաղաքական ճնշում, որի ազդեցության տակ էլ խորհրդարանը որոշում է կայացրել պատգամավորներին անձեռնմխելիությունրց զրկելու մասին»։
Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ «մեկ մարդու պետություն» ստեղծելու ճանապարհին է,ասել է նա: