Սնոուդենը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել
Սեպտեմբեր 27, 2022 15:58 Asia/Tehran
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել՝ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հիշեցնենք, որ Սնոուդենը ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից:
tert.am
Պիտակ