Չինաստանն արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին
Հոկտեմբեր 01, 2022 04:34 Asia/Tehran
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ամենօրյա մամուլի ասուլիսում արձագանքելով իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի դյուրացումը կանխելուն ուղղված ԱՄՆ նոր պատժամիջոցներին, ասել է. «Չինաստանը միշտ կտրականապես դեմ է եղել անօրինական և անհիմն պատժամիջոցներին»:
Նա նշել է. «Ամերիկյան կողմը պետք է հրաժարվի ամեն առիթով պատժամիջոցներ կիրառելու սխալ պրակտիկայից և ավելի շատ միջոցներ ձեռնարկի ՀԳՀԾ-ի վերականգման շուրջ բանակցությունների արդյունավորման ուղղությամբ»:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սահմանվել են մի իրավիճակում, երբ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը պնդում է, թե մտադիր է բանակցությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ապահովել ՀԳՀԾ Վաշինգտոնի վերադարձի համար։
Պիտակ