Չինաստանն արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i183222-Չինաստանն_արձագանքել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_նոր_պատժամիջոցներին
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ամենօրյա մամուլի ասուլիսում արձագանքելով իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի դյուրացումը կանխելուն ուղղված ԱՄՆ նոր պատժամիջոցներին, ասել է. «Չինաստանը միշտ կտրականապես դեմ է եղել անօրինական և անհիմն պատժամիջոցներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2022 04:34 Asia/Tehran
  • Չինաստանն արձագանքել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ամենօրյա մամուլի ասուլիսում արձագանքելով իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի դյուրացումը կանխելուն ուղղված ԱՄՆ նոր պատժամիջոցներին, ասել է. «Չինաստանը միշտ կտրականապես դեմ է եղել անօրինական և անհիմն պատժամիջոցներին»:

Նա նշել է. «Ամերիկյան կողմը պետք է հրաժարվի ամեն առիթով պատժամիջոցներ կիրառելու սխալ պրակտիկայից և ավելի շատ միջոցներ ձեռնարկի ՀԳՀԾ-ի վերականգման շուրջ բանակցությունների արդյունավորման ուղղությամբ»:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սահմանվել են մի իրավիճակում, երբ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը պնդում է, թե  մտադիր է բանակցությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ապահովել ՀԳՀԾ Վաշինգտոնի վերադարձի համար։