Հոկտեմբեր 01, 2022 18:09 Asia/Tehran
  • Ամերիկացի դատավորը մերժել է  ԱՄՆ-ի դեմ Մեքսիկայի հայցը

ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է Մեքսիկայի ներկայացրած հայցն ընդդեմ ամերիկյան խոշոր զենք արտադրողների։

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դաշնային դատավոր Դենիս Սիլվերն  ուրբաթ օրը մերժել է Մեքսիկայի հայցը։

Մասաչուսեթսի նահանգի դատավորի խոսքով՝ Մեքսիկայի կառավարության բոլոր պնդումները դաշնային օրենքների կամ այլ հիմքերի համաձայն համարվել են անօրինական ու մերժվել են: 

2021 թվականի օգոստոսին, աննախադեպ քայլով, Մեքսիկան հայց ներկայացրեց ԱՄՆ-ի  ինը զենք արտադրող ընկերությունների դեմ։

Այս ընկերություններից կարելի է նշել այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են «Colt», «Beretta», «Smith & Wesson», «Glock», «Century Arms» և «Barrett» ընկերությունները:

2006 թվականից ի վեր Մեքսիկայում բռնությունների հետևանքով զոհվել է մոտ 340 հազար մարդ, հազարավոր մարդիկ անհետացել են:

Նույն թվականից Մեքսիկայի կառավարությունն օգտագործեց բանակը թմրաբիզնեսով զբաղվող հանցախմբերի դեմ պայքարելու համար։

Պիտակ