ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո քաղաքը
https://parstoday.ir/hy/news/world-i183742-ՌԴ_ՊՆ_ն_հայտարարել_է_որ_ազատագրվել_է_Դոնեցկի_Զայցովո_քաղաքը
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 06:32 Asia/Tehran
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո  քաղաքը

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ազատագրվել է Դոնեցկի Զայցովո քաղաքը:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Դոնեցկի Զայցովո քաղաքի ազատագրումը Դոնեցկի Հանրապետությունում միացյալ ուժերի առաջխաղացման արդյունքն է:

Նա հավելել է, որ այս տարածքում զոհվել է ավելի քան 120 զինվոր, ոչնչացվել է ուկրաինական հետևակի երեք մարտական ​​մեքենա, իսկ Դոնեցկի Հանրապետությունում զոհվել է  60 զինվոր, ոչնչացվել  երկու տանկ և հակառակորդի հինգ ռազմական մեքենա։

Կոնաշենկովը հայտարարել է նաև Նիկոլաև  և  Խերսոն մարզերում երեք լողացող կամուրջների, ուկրաինական ուժերին պատկանող երկու կործանիչների և ինը անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։

Կոնաշենկովն ասել է. «Ռուսական ուժերը կանխել են Խարկովի Կոբյանսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի հարձակումը և սպանել ավելի քան 120 ուկրաինացի զինվորականների, ոչնչացրել հինգ տանկ, տասներկու զրահամեքենա և տասնչորս մարտական ​​մեքենա»։

Նա նշել է. «Անդրեևկա-Կրիվոյ Ռոգ առանցքի վրա ուկրաինացիների հարձակումը նույնպես կանխվել է, և ռուսական ուժերին հաջողվել է սպանել 100-ից ավելի ուկրաինացի զինվորի և ոչնչացնել վեց տանկ, ութ զրահամեքենա և ինը  տրանսպորտային միջոց. Խերսոն  և Նիկոլաև  նահանգներում ուկրաինական զորքերի դիրքերի վրա հրթիռային և օդային հարձակման հետևանով զոհվել է 280 զինծառայող և ոչնաչցվել ինը միավոր զինտեխնիկա»:

Միևնույն ժամանակ, ռուսական աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական ուժերը Խերսոն քաղաքում «Հիմարս» հրթիռներով հարձակում են իրականացրել մարդատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 3 մարդ։