Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i183786-Պուտինը_և_Էրդողանը_հեռախոսազրույց_են_անցկացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 14:07 Asia/Tehran
  • Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկել են Անկարայի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների և վերջին զարգացումների վերաբերյալ:

armenpress.am