Ամերիկացիների մեծ մասին մտահոգում է երկրում ժողովրդավարության փլուզման վտանգը
Հոկտեմբեր 08, 2022 04:15 Asia/Tehran
Վերջին հարցումների համաձայն՝ ամերիկացիների ավելի քան երկու երրորդը կարծում է, որ ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում փլուզման վտանգի տակ է:
ABC News, վկայակոչելով փորձագիտական կարծիքներն ու հարցումների արդյունքները, գրել է, որ ընտրական համակարգի նկատմամբ ամերիկացիների վստահությունը զգալիորեն նվազել է, և նրանց համոզմամբ՝ երկրում ժողովրդավարությունը փլուզման եզրին է։
Ըստ այս հաղորդման՝ Կոնգրեսի վրա հարձակումից մեկ տարի անց Քվինիփիաք համալսարանի անցկացրած հարցման մասնակիցների միայն 20%-ն է նշել, որ լիովին վստահում է ամերիկյան ընտրական համակարգին։
Պիտակ