Ղրղզստանում չեղյալ են հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները
Հոկտեմբեր 09, 2022 14:10 Asia/Tehran
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները, կիրակի լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները չեղյալ են հայտարարվել ղեկավարության որոշմամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
ՀԱՊԿ երկրների «Անխախտ եղբայրություն 2022» զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանի «էդելվեյս» զորավարժարանում հոկտեմբերին։
armenpress.am
Պիտակ