Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i183988-Ռուսաստանի_պատասխանները_կլինեն_կոշտ_և_մասշտաբային._Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուկրաինական քաղաքներին այսօր առավոտյան հարվածները հասցվել են «ՊՆ-ի առաջարկով և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 11:52 Asia/Tehran
  • Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ուկրաինական քաղաքներին այսօր առավոտյան հարվածները հասցվել են «ՊՆ-ի առաջարկով և ՌԴ Գլխավոր շտաբի պլանի համաձայն»։

Նա նաև հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին բարձր ճշգրտության օդային և ցամաքային զենքերից»։

«Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային», – ասել է Պուտինը: