Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i183990-Ռուսաստանը_ՀԱՊԿ_անդամ_երկրների_հետ_որևէ_տարաձայնություն_չունի._Պեսկով
Ղրղզստանի, Հայաստանի և Ղազախստանի՝ ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից հրաժարվելը չի ​​նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 11:58 Asia/Tehran
  • Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի. Պեսկով

Ղրղզստանի, Հայաստանի և Ղազախստանի՝ ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից հրաժարվելը չի ​​նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների ամրապնդման համաժողովին և ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ միջոցառումների շրջանակում, նրա խոսքով, Պուտինը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպումներ։

Մասնավորապես, ՌԴ նախագահը կհանդիպի Ղրղզստանի ղեկավար Ժապարովի հետ, ով հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 7-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Բացի այդ, ըստ Պեսկովի, հնարավոր է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով նույնպես հրավիրված է Աստանա։

«Այս հանդիպմանը անհնար է բացառել «Ռուսաստան-Արևմուտք» ձևաչափով բանակցությունների քննարկումը, որը փորձում է կազմակերպել Էրդողանը», - ասել է Կրեմլի խոսնակը։

aysor.am