Մամուլի տեսություն 24-05-2016
https://parstoday.ir/hy/news/world-i18403-Մամուլի_տեսություն_24_05_2016
Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Եվրամիությունը լքելու դեպքում Բրիտանիան կհայտնվի տնտեսական շոկի մեջک
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2016 11:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-05-2016

Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Եվրամիությունը լքելու դեպքում Բրիտանիան կհայտնվի տնտեսական շոկի մեջک


«Ռեսալաթ»

Բրիտանիայի պաշտոնյաները անհանգստացած են ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ կայանալիք հանրաքվեի կապակցությամբ

Բրիտանիայի պաշտոնյաներն անհանգստացած են Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ կայանալիք հանրաքվեի հետևանքների կապակցությամբ։

Ռեսալաթ թերթն իր այսօրվա համարում տպագրած վերլուծականում նշել է․-«Հանրաքվեի անցկացման ժամկետը մոտենալով , եվրոպացի և բրիտանացի պաշտոնայներն հաճախ են հանդես գալիս զգուշացումներով»։

«Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Եվրամիությունը լքելու դեպքում Բրիտանիան կհայտնվի տնտեսական շոկի մեջ», տեղեկացնում է թերթը։

Մինչ այժմ անցկացված սոցհարցումները վկայում են ,որ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու ընդդիմադիրերն ավելի մեծ թիվ են կազմում քան համակիրները»։

«Տնտեսական հարցերով փորձագետները համոզված են,որ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո ի զորու չի լինի հասանելիություն ունենալ ԵՄ-ի հետ առևտրատնտեսական նոր պայմանագրերին»,-ամփոփում է Ռեսալաթ թերթը։

Նշենք,որ ԵՄ-ին Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին։

---

«Էըթեմադ»

ԱՄՆ-ի և Սպիտակ Տան դաշնակիցները խափանարարություններ են թույլ տալիս Սիրիայի խաղաղության գործընթացում

Սիրիայում Իրանի դեսպանն ասել է․-«ԱՄՆ-ի և Սպիտակ Տան դաշնակիցների խափանարար քայլերի հետևանքով Սիրիայի խաղաղության բանակցություններն անցան ապարդյուն»։

Սիրիայում Իրանի դեսպան՝ Մոհամմեդ Ռեզա Շեյբանին «Էըթեմադ» թերթի այսօրվա համարին տված հարցազրույցում ասել է․-«ԱՄՆ-ն և ահաբեկչությունը հովանավորող որոշ երկրներ Սիրիայի խաղաղության բանակցություններին և միջազգային այլ ջանքերին,որպես գործիք են վերաբերվում՝ Սիրիայի համակարգը տապալելու իրենց նպատակն իրականացնելու համար»։ 

«Դեռևս ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի , Թուրքիայի և ահաբեկչությունը հովանավորող մյուս երկրների մոտ իրական կամք չի ձևավորվել Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման համար»,ասել է դեսպանը։ 

«Սիրիայում հրադադարի ամբողջական չիրագործման գլխավոր պատճառը ահաբեկիչներին չափավորական ու ծայրահեղական խմբերի բաժանելն է,որն իհարկե Սիրիայում ԱՄՆ-ի առաջին ձախողած փորձը չէ։ԱՄՆ-ն նման փորձ ունի նաև Աֆղանստանում ,Իրաքում , Լիբիայում և աշխարհի այլ կետերում և արևմուտի ու իմպերիալիստական համակարգի այդ կողմնորոշման պատճառով Միջին Արևելքը հայտնվել է ահաբեկչության ամենավայրագ ձևերի առջև»,-եզրափակում է Սիրիայում ԻԻՀ դեսպանը։ 

---

News.am

Washington Post.

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը քաոսի եւ ավերածությունների հանգեցրեց

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանին ընդամենը քաոս եւ ավերածություններ բերեց, գրում է The Washington Post-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տարբեր մոտեցումներ է փորձել Մերձավոր Արեւելքում` եւ զանգվածային ներխուժում Իրաք, եւ օպերատիվ միջամտություն Լիբիայում, եւ կշռադատված հեռավորության պահպանում Սիրիայում: Դրանք բոլորը ավերածության հանգեցրին:

Օբաման հենց սկզբից տրամադրված չէր գնալ ռազմական եւ դիվանագիտական գործիքների երկարաժամկետ եւ համբերատար օգտագործման, առանց ժամկետներ ամրագրելու: Վերլուծաբանի կարծիքով, արդյունավետ է հենց այն մոտեցումը, որը տեսանելի է Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի գործողությունների օրինակով:

WP-ն գրում է, որ այդ ուղու փոխարեն, Օբաման նախընտրում էր նշել Աֆղանստանից զորքի դուրս բերման ժամկետները, առանց դա կապելու երկրում իրավիճակի հետ, հրաժարվել Իրաքում 15–20 հազար զինվոր թողնել կայունությունը պահպանելու համար, տապալել Մուամար Քադդաֆիի վարչակարգը Լիբիայում, առանց աջակցություն տրամադրելու նոր կառավարությանը:

Սակայն ԱՄՆ-ի հաջորդ նախագահը ստիպված կլինի փոխել Մերձավոր Արեւելքում քաղաքականությունը, վստահ է հոդվածի հեղինակը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծաղկումը բարդացնում է իրավիճակը եւ ավերածություն է տարածում արդեն Եվրոպայում, իսկ վաղ թե ուշ դա կհասնի նաեւ ԱՄՆ-ին, հայտնում է Gazeta-ն:

News.am

Financial Times

Օբամայի այցը Ճապոնիա առաջ է բերել Հարավային Կորեայի դժգոհությունը.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ մայիսի 27-ին կայանալիք պատմական այցը Հիրոսիմա առաջ է բերել Հարավային Կորեայի դժգոհությունը, գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ Սեուլը դժգոհ է, որ Օբաման, ժամանելով Հիրոսիմա, կցուցադրի, որ Ճապոնիան 1945-ին ԱՄՆ ռմբակոծությունների միակ տուժած կողմն է, այնինչ Հարավային Կորեան հայտարարում է, որ Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետած ռումբերից տուժել են տասնյակ հազարավոր հարավկորեացիներ, որոնք ռազմական ծառայություն էին իրականացնում Ճապոնիայում կամ ներգրավված էին որպես աշխատուժ:

FT-ը գրում է, որ Հարավային Կորեան նամակ է նախապատրաստել ԱՄՆ նախագահի անունով՝ կոչ անելով Ճապոնիային չներկայացնել որպես ռմբակոծությունների միակ զոհը, ինչպես նաեւ Հիրոսիմայում այցելել ամերիկյան ավիացիայի հարվածներից զոհված հարավկորեացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Թերթը նշում է, որ Օբամայի այցի կապակցությամբ դժգոհություն կա նաեւ Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների շրջանում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում ամերիկացու կողմից տեղաբնակ աղջկա սպանության պատճառով: