ԱՄՆ-ն շարունակում է իր միլիտարիստական քաղաքականությունն ավելացնելով զենքի արտահանման ծավալները
2022 ֆինանսական տարվա սկզբից ԱՄՆ զենքի արտահանումը հասել է մոտ 50 միլիարդ դոլարի, ավելանալով 15 միլիարդ դոլարով։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության ղեկավար Ջեյմս Հերշը, ռազմական համաժողովում գոհունակություն է հայտնել զենքի արտահանման աճի կապակցությամբ և հավելել. «Այս վիճակագրությունը ներառում է զենքի արտահանումը, ռազմական ներդրումները արտասահմանում և զենքի ու զինամթերքի առևտուրը»:
Նա նշել է, որ առաջիկա տարում երկրի զենքի վաճառքի ծավալները կավելանան:
Ընդ որում, Հերշը խոստովանել է, որ այս վիճակագրությունը չի ներառում այն զենքն ու զինամթերքը, որն ԱՄՆ Պետդեպարտամենտը ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնապես ուղարկում է աշխարհի այլ տարածաշրջաններ և երկրներ։