ԱՄՆ-ն շարունակում է իր միլիտարիստական քաղաքականությունն ավելացնելով զենքի արտահանման ծավալները
https://parstoday.ir/hy/news/world-i184152-ԱՄՆ_ն_շարունակում_է_իր_միլիտարիստական_քաղաքականությունն_ավելացնելով_զենքի_արտահանման_ծավալները
2022 ֆինանսական տարվա սկզբից ԱՄՆ զենքի արտահանումը հասել է մոտ 50 միլիարդ դոլարի, ավելանալով 15 միլիարդ դոլարով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 07:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է իր միլիտարիստական քաղաքականությունն ավելացնելով զենքի արտահանման ծավալները

2022 ֆինանսական տարվա սկզբից ԱՄՆ զենքի արտահանումը հասել է մոտ 50 միլիարդ դոլարի, ավելանալով 15 միլիարդ դոլարով։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության ղեկավար Ջեյմս Հերշը, ռազմական համաժողովում  գոհունակություն է հայտնել զենքի արտահանման աճի կապակցությամբ և հավելել. «Այս վիճակագրությունը ներառում է զենքի արտահանումը, ռազմական ներդրումները արտասահմանում և  զենքի ու  զինամթերքի առևտուրը»:

Նա նշել է, որ առաջիկա տարում երկրի զենքի վաճառքի ծավալները կավելանան:

Ընդ որում, Հերշը խոստովանել է, որ այս վիճակագրությունը չի ներառում այն զենքն ու զինամթերքը, որն ԱՄՆ Պետդեպարտամենտը ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնապես ուղարկում է աշխարհի այլ տարածաշրջաններ և երկրներ։