Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է այցելել Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i184388-Վլադիմիր_Պուտինը_Հայաստանի_և_Ադրբեջանի_ղեկավարներին_հրավիրել_է_այցելել_Ռուսաստան
Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է այցելել Մոսկվա։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 14:31 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է այցելել Ռուսաստան

Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է այցելել Մոսկվա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Ղազախստանում ԱՊՀ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել է՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու նպատակով Մոսկվայի հյուրընկալությամբ տեղի ունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ռուսաստանի նախագահը, միաժամանակ մերժելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեղադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածության մեջ Ռուսաստանի դերի վերաբերյալ հավելել է, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերն անհիմն են և անընդունելի։