Եվս 50 տարի աշխարհը կախված է լինելու նավթից ու գազից
Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է հանածո վառելիքի շարունակական դերը էներգիայի ապահովման գործում և հայտարարել, աշխարհն առնվազն 50 տարի կախված կլինի նավթից, գազից և քարածխից։
Ալեքսանդր Նովակն ուրբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ ասել է.«Նավթային ընկերությունները, հավանաբար, կհաստատեն, որ աշխարհն առնվազն 50 տարի կախված կլինի նավթից, գազից և քարածխից»:
ՌԴ Էներգետիկայի նախկին նախարարը (2012-2020 թթ.) հայտարարել է, որ չնայած էներգիայի նոր աղբյուրների ի հայտ գալուն, քարածուխը դարձյալ զգալի մասնաբաժին ունի աշխարհի էներգետիկ հաշվեկշռում։
Նշելով, որ աշխարհի էներգակիրների ապահովման հարցում քարածխի ներկայիս մասնաբաժինը կազմում է 25 տոկոս, Նովակը հավելել է, որ ներկայումս նավթին բաժին է ընկնում աշխարհի էներգակիրների մոտ 26, իսկ գազին՝ 28 տոկոս:
Ռուսաստանի այս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ոչ Միջազգային էներգետիկ գործակալությունը, ոչ էլ առաջատար գիտնականները կանխատեսումներ չեն արել, որ ապագայում համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը ներառելու է միայն մաքուր (ոչ հանածո) էներգիայի աղբյուրներ։