ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում հայտնաբերվել է ռադիոակտիվ նյութ
Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ դպրոցներից մեկում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից մնացած ռադիոակտիվ նյութ:
Boston Chemical Data Corporation-ի զեկույցը հաստատում է ռազմական ինժեներական կազմակերպության հետազոտությունը, որն ավելի վաղ հայտնել էր Սենթ Լուիսի Ֆլորեսենց թաղամասի Ջանա տարրական դպրոցում ռադիոակտիվ աղտոտվածության հայտնաբերման մասին:
Զեկույցը պատրաստվել է՝ հիմնվելով օգոստոսին դպրոցի տարածքից վերցված նմուշների հետազոտության վրա:
Ըստ այդ զեկույցի՝ հայտնաբերված նյութը շնչելու կամ կուլ տալու դեպքում, այն կարող է լուրջ վնաս պատճառել մարդկանց:
Ջանա տարրական դպրոցի տնօրենների խորհուրդը հայտարարել է հետագա քայլերի վերաբերյալ փորձագետների և իրավաբանների հետ խորհրդակցություններ սկսելու մասին: