Փարիզի խարդախ վերաբերմունքը Ֆրանսիայում և Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների նկատմամբ
Ֆրանսիայի բողոքող ժողովուրդը, ինչպես և եվրոպական այլ երկրների բնակիչները, գիտեն, որ իրենց սպասվում են ծանր օրեր և ցուրտ ձմեռ։ Նրանք կիրակի օրը զանգվածային ցույց են սկսել։ Բողոքի այս ակցիաների առանձնահատկություններից է ոստիկանության մեծ ներկայությունը և արցունքաբեր գազի կիրառումը ցուցարարներին ցրելու համար։
Ֆրանսիացիների ցույցի 2 կիլոմետրանոց երթուղում, «Ժողովուրդ» հրապարակից մինչև «Բաստի»-ի հրապարակը տեղակայվել են ավելի քան երկու հազար հակախռովարար ոստիկաններ:

Ինչպես գրում է Le Parisien թերթը, ֆրանսիայի ոստիկանությունը ցուցարար ուսանողների նկատմամբ բռնության ժամանակ օգտագործել է մահակներ, արցունքաբեր գազ և LBD զենք։ Զենք, որը նպատակաուղղված կերպով Ֆրանսիայի ոստիկանության կողմից լայնորեն օգտագործվել է դեղին բաճկոնավորների դեմ և հայտնի են որպես կիսամահաբեր զենք՝ միջանկյալ մահակի և ատրճանակի միջև:

Սա այն դեպքում, երբ ֆրանսիայի կառավարությունը, ի պատասխան Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների, համերաշխություն հայտարարեց մարդկանց ունեցվածքը և քաղաքային օբյեկտները ոչնչացնող վանդալներին և հետաքրքիրն այն է, որ դատապարտել է Իրանի անվտանգության ոստիկանության վերաբերմունքն անկարգություններ հրահրողների և հանրային գույքը վնասողների նկատմամբ:
