Չինաստանի պաշտպանության նախարարը զորքերին կոչ է արել միշտ պատրաստ լինել պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i184776-Չինաստանի_պաշտպանության_նախարարը_զորքերին_կոչ_է_արել_միշտ_պատրաստ_լինել_պատերազմին
Չինաստանի զինված ուժերը պետք է բարձրացնեն իրենց մարտունակությունը, միշտ պատրաստ լինեն պատերազմին, ինչպես նաև վճռականորեն պաշտպանեն երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ շահերը, ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 13:42 Asia/Tehran
  • Չինաստանի պաշտպանության նախարարը զորքերին կոչ է արել միշտ պատրաստ լինել պատերազմին

Չինաստանի զինված ուժերը պետք է բարձրացնեն իրենց մարտունակությունը, միշտ պատրաստ լինեն պատերազմին, ինչպես նաև վճռականորեն պաշտպանեն երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ շահերը, ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն։

Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակները, որոնց թվում է  Վեյ Ֆենհեն, Պեկինում անցկացվող Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարի շրջանակում քննարկել են  ՉԿԿ ԿԿ-ի 19-րդ գումարման զեկույցը, որը հոկտեմբերի 16-ի համագումարի բացման ժամանակ ընթերցել է Չինաստանի նախագահ Սի  Ծինպինը։

Չինաստանի պաշտպանության նախարարը զորքերին կոչ է արել միշտ պատրաստ լինել պատերազմին, երբ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը կնշի իր հարյուրամյակը, երկիրը համաշխարհային մակարդակի զինված ուժեր ունենա։

«Վերջին տասը տարիների ընթացքում մենք կարողացել ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, անցել հաղթանակից հաղթանակ, հասել մեծ նվաճումների, ստեղծել մեծ հրաշքներ եւ չինական յուրահատկությամբ արդիականացման ուղի բռնել, ինչը  հիմնականում տեղի է ունեցել Կենտրոնական կոմիտեի ուժեղ ղեկավարության եւ նախագահ Սի Ծինպինի շնորհիվ»,- ասել է Վեյ Ֆենհեն:

news.am