Ինդոնեզիայի մայրաքաղաքում հրդեհվել և փլուզվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը
https://parstoday.ir/hy/news/world-i184798-Ինդոնեզիայի_մայրաքաղաքում_հրդեհվել_և_փլուզվել_է_Իսլամական_կենտրոնի_Մեծ_մզկիթի_գմբեթը
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հոկտեմբերի 19-ին հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը, ինչի հետևանքով շենքի գմբեթը փլուզվել է։ Փլուզման պահը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 19:44 Asia/Tehran
  • Ինդոնեզիայի մայրաքաղաքում հրդեհվել և փլուզվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հոկտեմբերի 19-ին հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը, ինչի հետևանքով շենքի գմբեթը փլուզվել է։ Փլուզման պահը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնում է Jakarta Globe-ը, հրդեհը բռնկվել է Ջամի մզկիթի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոստիկանությունից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։ Հարցաքննվել է կապալառու կազմակերպության չորս աշխատակից, որոնց հանձնարարվել էր վերանորոգել մզկիթը։

Հրդեհի պատճառները պարզվում են, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Մզկիթը գտնվում է Ջակարտայի Իսլամական կենտրոնին (իսլամի ուսումնասիրության և զարգացման վերլուծական կենտրոն) պատկանող շենքերի համալիրում։

tert.am