Ինդոնեզիայի մայրաքաղաքում հրդեհվել և փլուզվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը
(last modified Wed, 19 Oct 2022 16:14:10 GMT )
Հոկտեմբեր 19, 2022 19:44 Asia/Tehran
  • Ինդոնեզիայի մայրաքաղաքում հրդեհվել և փլուզվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հոկտեմբերի 19-ին հրդեհվել է Իսլամական կենտրոնի Մեծ մզկիթը, ինչի հետևանքով շենքի գմբեթը փլուզվել է։ Փլուզման պահը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնում է Jakarta Globe-ը, հրդեհը բռնկվել է Ջամի մզկիթի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Ոստիկանությունից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։ Հարցաքննվել է կապալառու կազմակերպության չորս աշխատակից, որոնց հանձնարարվել էր վերանորոգել մզկիթը։

Հրդեհի պատճառները պարզվում են, հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Մզկիթը գտնվում է Ջակարտայի Իսլամական կենտրոնին (իսլամի ուսումնասիրության և զարգացման վերլուծական կենտրոն) պատկանող շենքերի համալիրում։

tert.am