ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i185028-ԱՄՆ_ում_ինքնաթիռը_մխրճվել_է_բնակելի_շենքի_մեջ_կան_զոհեր
Միջադեպի մասին տեղեկությունները փոխանցվել են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 12:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ․ կան զոհեր

Միջադեպի մասին տեղեկությունները փոխանցվել են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչություն։

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, ինքնաթիռում գտնվող բոլոր քաղաքացիները զոհվել են, սակայն շենքի բնակիչները չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի վարչակազմին։

«Քին քաղաքի օդանավակայանի մոտ ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ, որտեղ մի քանի ընտանիք է ապրում։ Շենքի բնակիչների շրջանում տուժածներ չկան, սակայն ուղևորները զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչակազմից հայտնել են նաև, որ միջադեպի մասին տեղեկությունները փոխանցվել են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչություն։

armeniasputnik.am