Եվրոպացիները բողոքում են գնաճի դեմ
(last modified Sun, 23 Oct 2022 04:48:46 GMT )
Հոկտեմբեր 23, 2022 08:18 Asia/Tehran

Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում քաղաքացիներըդուրս են եկել փողոց՝ բողոքելով գնաճի դեմ:

Associated Press-ի շաբաթ օրվա հաղորդմամբ՝ Ռումինիայում ցուցարարները  հնչեցրել են մեքենաների շչակները և հարվածել թմբուկներին՝ իրենց դժգոհությունը հայտնելով գնաճի կապակցությամբ:

Ֆրանսիացիները պահանջել են  բարձրացնել աշխատավարձերը։ Չեխիայի Հանրապետությունում ցուցարարները բողոքել են էներգետիկ ճգնաժամը զսպելու կառավարության քաղաքականության դեմ:

Լոնդոնում կայացած ցույցի մասնակիցները պահանջել են երկրի վերադարձը ԵՄ:

Բրիտանայի երկաթուղայինները և օդաչուները նույնպես գործադուլ են արել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Եվրոպայի ողջ տարածքում բողոքի և գործադուլների ալիք է բարձրացրել, որոնք սպառնում են քաղաքական անկարգություններ առաջացնել:

Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ավելի քիչ քան երկու ամիս ղեկավարելուց հետո ֆինանսական շուկայում տնտեսական ծրագրերի առաջացրած քաոսի հետևանքով հրաժարական ներկայացրեց,   Եվրոպայի քաղաքական առաջնորդների համար վտանգն ավելի ակնհայտ է դարձել, քանի որ մարդիկ պահանջում են համաչափ գործողություններ: