Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i185090-Թուրքիան_Ադրբեջանը_և_Վրաստանը_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» խորագրով զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 08:41 Asia/Tehran
  • Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» խորագրով զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 28-ը․ դրանց նպատակը համարվում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումը։

tert.am