Ստանիսլավ Զասը եւ Լավրովը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում
https://parstoday.ir/hy/news/world-i185268-Ստանիսլավ_Զասը_եւ_Լավրովը_քննարկել_են_իրավիճակը_ՀԱՊԿ_ի_պատասխանատվության_գոտում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2022 15:41 Asia/Tehran
  • Ստանիսլավ Զասը եւ Լավրովը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Տեղի է ունեցել Կազմակերպության ընթացիկ գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի հանգամանալից քննարկում։

Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի շուրջ։ Զասը Լավրովին տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման եւ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին։

news.am