Հնդիկները Ռիշի Սունակին խնդրել են վերադարձենել Քուհ Նուր ադամանդը
Հոկտեմբեր 26, 2022 08:27 Asia/Tehran
Ծագումով հնդիկ Ռիշի Սունակի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելուց հետո, հնդիկ օգտատերերը սոցցանցերում նրան խնդրել են վերադարձենել Հնդկաստանից թալանված հարստությունը:
Հնդկաստանն արդեն վաղուց Բրիտանիայից պահանջում է վերադարձնել 591 միլիոն դոլար արժողությամբ 105 կարատանոց Քուհ Նուր ադամանդը, որը տեղադրված է բրիտանական թագուհու թագի վրա:
Թագավորական ընկերության տվյալներով՝ վիճելի ադամանդը 1849 թվականին Վիկտորիա թագուհուն է հանձնվել Հնդկաստանի վերջին կայսեր կողմից՝ Լահորի պայմանագրի շրջանակում:
1947 թվականի անկախությունից ի վեր Հնդկաստանը պահանջում է վերադարձնել ադամանդը: Եղիսաբեթ թագուհու մահից ետո Հնդկաստանում համացանցի օգտատերերը բազմաթիվ արշավներ են սկսել՝ ադամանդը վերադարձնելու պահանջով:
Պիտակ