Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները
https://parstoday.ir/hy/news/world-i185430-Մոսկվայում_բանակցություններ_կանցկացնեն_Ռուսաստանի_և_Հնդկաստանի_արտգործնախարարները
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կայցելի Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 14:40 Asia/Tehran
  • Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Հնդկաստանի  արտգործնախարարները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կայցելի Մոսկվա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Դեսպանությունից հայտնել են, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և միջազգային օրակարգը։

armenpress.am