Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի
Հոկտեմբեր 31, 2022 04:12 Asia/Tehran
Առնվազն 60 մարդ է զոհվել կիրակի օրը Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով բազմաթիվ մարդիկ վիրավորվել և հոսպիտալացվել են։
Տեղի իշխանությունները հայտնում են, որ այս սարսափելի միջադեպի ժամանակ ավելի քան 350 մարդ ընկել է գետը։
Փրկարարները փորձում են փրկել գետն ընկած քաղաքացիներին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը ծագումով Գուջարաթ նահանգից է, կոչ է արել շտապ մոբիլիզացնել օգնության խմբերի: