Ֆլորենցիայում հողաշերտի փլուզման հետևանքով տասնյակ մեքենաներ հայտնվել են փոսում
https://parstoday.ir/hy/news/world-i18589-Ֆլորենցիայում_հողաշերտի_փլուզման_հետևանքով_տասնյակ_մեքենաներ_հայտնվել_են_փոսում
Իտալական Ֆլորենցիայում գետի ափին հողաշերտի փլուզումից 200 մետր երկարությամբ ու 7 մետր լայնությամբ փոս է առաջացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2016 11:00 Asia/Tehran
  • Ֆլորենցիայում հողաշերտի փլուզման հետևանքով տասնյակ մեքենաներ հայտնվել են փոսում

Իտալական Ֆլորենցիայում գետի ափին հողաշերտի փլուզումից 200 մետր երկարությամբ ու 7 մետր լայնությամբ փոս է առաջացել։

Վթարն Առնո գետի հարավային ափին տեղի է ունեցել տեղի ժամանակով 6։30-ին։ Դրա հետևանքով առաջացած փոսում են հայտնվել 20 ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ափին։

Փլուզման պատճառը կարող էր եղած լինել ջրամատակարարման խողովակի վնասումը։ Ջուրը նաև լցվել է այն փոսը, որում հայտնվել են մեքենաները։

«Վիրավորներ չկան, սակայն վնասները զգալի են»,-ասել է քաղաքապետ Դարիո Նորդելան։

Առնո գետի ափը փակվել է երթևեկության համար։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որոնց ջանքերն ուղղված են նոր փլուզումների մասին զգուշացնելուն։